Գլխավոր » Լրահոս

Բելառուսում կայացել է Մինսկի գրքի 17-րդ միջազգային ցուցահանդեսը

Փետրվար 15, 2010թ. 20:46

Փետրվարի 10-14-ը կայացել է Մինսկի գրքի 17-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի, Արցախի, նաև անվանի հայերի մասին պատմող Հայաստանում եւ արտերկրում հրատարակված գրքեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախյան հիմնախնդրի, Սումգայիթյան ողբերգության և Խոջալուի դեպքերի մասին իրական փաստերի ցուցադրմանը և տարածմանը:

Մասնակից շուրջ երեք տասնյակ երկրների թվում ԱՊՀ մասնակից պետություններից ներկայացված էին նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը եւ Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Ֆրանսիան։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, այցելելով հայկական տաղավար, փոխանցել է բելառուսական կողմի երախտիքը հրավերը ընդունելու և արդեն չորրորդ տարին անընդմեջ ցուցահանդեսին մասնակցելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն