Բելգիայում տեղի ունեցած երկաթուղային վթարը ամենամեծն է այդ երկրի պատմության մեջ
Փետրվար 16, 2010թ. 09:00
Պաշտոնական տվյալներով, զոհվել է 18 մարդ, 125-ը վիրավորվել է, նրանցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հալլեի հիվանդանոցներում արդեն սպառվում է դոնորական արյունը, և Կարմիր խաչը դիմել է բնակչության օգնությանը:
Աղետի պատճառը եղել է այն, որ գնացքների մեքենավարներից մեկը չի նկատել լուսացույցի կարմիր լուսը: Երկու մեքենավարներն էլ զոհվել են: Աղետի վայր է եկել նաև Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը:
ArmAr.am












