Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կկայանան մայիսի 9-ին

Փետրվար 16, 2010թ. 10:30

20091020071602Ամենայն հավանականությամբ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի կունենա մայիսի 9-ին: Պատրիարքարանն  այս ժամկետն է  առաջարկել Թուրքիայի իշխանություններին ներկայացված գրության մեջ:

Այս օրերին Ստամբուլում է գտնվում Հայոց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա աթոռակից պատրիարքի թեկնածուներից մեկն է: Ի դեպ, նա եղել է հայտնի լրագրող, «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի մտերիմ ընկերը: Գտնվելով Ստամբուլում նա այցելել է  Հրանտի գերեզման և ասել, որ Դինքի ընտրած ուղին տանում էր դեպի հայ-թուրքական երկխոսության կայացում, սակայն թուրք ազգայնամոլի դավադիր գնդակը ընդհատեց նրա կյանքն ու գործունեությունը:

Պատրիարքի մյուս թեկնածուն գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանն է: Մյուսը` Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը:

«Կրոնական ժողովը չեզոք դիրքորոշում չունի ընտրությունների հանդեպ, քանի որ արքեպիսկոպոս Աթեշյանը փորձում է որպես թեկնածու ամրապնդել սեփական դիրքերը: Նա կամենում է շուտափույթ անցկացնել ընտրություններ, որպեսզի նվազեցնի արտերկրից մյուս թեկնածունների մասնակցության հնարավորությունը»: Այս մասին գրում է «Ակոսը»: Թերթը պատրիարքարանի պաշտոնյաներին կոչ է արել լինել  թափանցիկ և տեղեկացնել համայնքին` իրենց ձեռնարկած քայլերի մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն