Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նալբանդյան-Սաուդաբաև հանդիպումը շարունակվում է

Փետրվար 16, 2010թ. 10:23

Այս պահին Արտաքին գործերի նախարարությունում շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հանդիպումը: Հանդիպումից հետո նախատեսված է ճեպազրույց լրագրողների հետ:

Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր Երևանում ԱԳՆ նախարարից անմիջապես հետո Սաուդաբաևը կհանդիպի նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նշենք, որ Ղազախստանի Պետական քարտուղար-ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը Հայաստան է այցելել նախօրեին Ադրբեջանից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն