Յանուկովիչը հակված է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Փետրվար 16, 2010թ. 08:30
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը շնորհավորել է Վիկտոր Յանուկովիչին` Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Ձեր գալով Ուկրաինայի և Աբխազիայի հարաբերությունները կմտնեն նոր` որակյալ փուլ»,-ըստ լրատվամիջոցների, ասված է Բագապշի հեռագրում:
Աբխազիայի նախագահը նաև Ուկրաինայի հետ բազմակողմանի համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Վիկտոր Յանուկովիչը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան պետք է ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
ArmAr.am












