Գլխավոր » Լրահոս

Տեխնիկան դավաճանում է Օլիմպիադայի կազմակերպիչներին

Փետրվար 16, 2010թ. 11:12

Եղանակային անբարենպաստ պայմաններին, որոնցում անցնում են 21-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, ավելանում են նաև տեխնիկական բնույթի խնդիրները: 500 մետր չմշկավազքի մրցումների ժամանակ շարքից դուրս են եկել երկու հիմնական, ապա և պահուստային մեքենաները, որոնք ապահովում են սառցամակերեսը: Հարկադրված ընդմիջումը տևել է մեկ ժամ, ինչը խիստ զայրացրել է չմշկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահին: Երեկ մեդալների հանձնման արարողության ժամանակ 10 րոպե անջատվել են բարձրախոսները: Ընդ որում, խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ գետնից չի բարձրացել օլիմպիական ջահը պահող չորս հենասյուներից մեկը: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն