Հայաստանին ու Ղազախստանին միավորում են երկարամյա հարաբերություններ
ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի թվում են եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները. «Հաշի առնելով Ղազախստանի կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ես պարոն Սաուդաբաևին ներկայացրի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և մեր կողմից ձեռնարկվող միջոցները` ուղղված խաղաղ կարգավորմանը:
Մենք նաև մտքեր ենք փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»:
Նա նաև ավելացրեց, որ «փոխհամաձայնության մթնոլորտում շարուանկվել են հայ-ղազախական հրաբերությունների հետագա խորացման բանակցուոյունները, քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր և երկու եկրների հետագա համագործակցությունը միջազգային կազմակերպություններում»:
Իր ներածական խոսքում Էդվարդ Նալբնդյանը նշեց, որ Հայաստանին ու Ղազախստանին միավորում են երկարամյա հարաբերություններ, որոնք զարգանում են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: «Մեր երկրները կոլեկտիվ անվտանգության համաձայնության անդամ են, և բնական է, որ մեր մոտեցումներն ու դիրքորոշումները միջազգային և տարծաշրջանային խնդիրների վերաբերյալ համընկնում են կամ մոտ են»:
Նախարարը նշեց, որ շարունակվելու է համագործակցությունը ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում, «որի հիմքում այնպիսի հրատապ հարցեր են, ինչպես ԵԱՀԿ արդյունավետության բարձրացումը, անվտանգության և կայունության ամրապնդումը Հարավային Կովկասում»:
ArmAr.am












