Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Խորհրդակցություն Արցախի Հանրապետության վարչապետի մոտ

Փետրվար 16, 2010թ. 14:29

20091020172917ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությունում քննարկվել են հանրապետության բնակավայրեր հրավիրված մասնագետներին պետական աջակցության ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կարևորելով ծրագիրը` կառավարության ղեկավարը նշեց այն ճշտորեն իրագործելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարներին համապատասխան պարզաբանումներ տվեցին սոցիալական ապահովության և առողջապահության նախարարներ Ն.Ասծատրյանը և Ա.Խաչատրյանը: Ներկա դրությամբ հիշյալ ծրագրից օգտվում են 42 բժիշկ: Նրանք մեծամասամբ աշխատում են վերաբնակեցման գոտիներում: Սակայն մասնագետների, հատկապես բժիշկների սուր կարիք կա ԼՂՀ այլ շրջաններում ևս: Վարչապետ Ա.Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարեց համագործակցել ՀՀ մարզպետարանների հետ և հրավիրել Արցախում իրենց գործունեությունը շարունակելու պատրաստակամություն հայտնող բժիշկների: Նրանց կցուցաբերվի սոցիալական և բարոյական մեծ աջակցություն:

Խորհրդակցության ընթացքում լուծում տրվեցին ներկաների կողմից բարձրացված առանձին հարցերի:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն