Մանվել Գրիգորյանը վերընտրվել է ԵԿՄ նախագահ
Փետրվար 16, 2010թ. 15:46

«,Երկրապահ,, կամավորականների միության 8-րդ համագումարում կազմակերպության նախագահ է վերընտրվել գեներալ Մանվել Գրիգորյանը: Համագումարն ընտրել է նաեւ նոր վարչություն: ԵԿՄ վարչությունը փոխնախագահներ է ընտրել Արա Կետիկյանին, Խաչիկ Մկրտչյանին եւ Միքայել Բաբայանին: Իր ելույթում Մանվել Գրիգորյանը համախմբման կոչեր է արել՝ նշելով. ,«բոլորը պետք է հասկանան, թե հայը զիջելու այլեւս ոչինչ չունի,,: Ըստ Գրիգորյանի, «,Արցախի ազատագրման պայքարի առաջին օրվանից Երկրապահը եղել է առաջին շարքերում եւ մեր եղբայրների ու ընկերների արյամբ պահպանել է մեր երկրի անկախությունը,,
ArmAr.am












