Գլխավոր » Լրահոս

Համագործակցության նոր հնարավորություններ

Փետրվար 16, 2010թ. 16:42

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Բրիտանական խորհրդի տարածաշրջանային ՄԿՈՒ  ծրագրերի խորհրդատու Վիկի Թիփթոնի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին «Հմտություններ աշխատանքում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և քննարկվեցին միջին մասնագիտական կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի կողմից նախատեսված հաջորդ երեք տարիների գործողությունների ծրագիրը:

Ա. Ավետիսյանը, բարձր գնահատելով ոլորտում Բրիտանական խորհրդի կատարած աշխատանքը, նշեց. «Նախորդ ծրագիրը, որն իրականացվում էր 2006-2009թթ., կարևոր էր երկու առումով` ընտրված էր մեխատրոնիկա մասնագիտությունը, որը ինֆորմատիկայի և հաղորդակցության ոլորտում ապահովելու էր ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան կադրերի բարձր մակարդակ և ըստ այդմ, տնտեսության առաջանցիկ զարգացում, և ծրագիրը կազմակերպված էր միջին մասնագիտական կրթության ոլորտում, որը լուրջ ծավալային դերակատարում  պետք է ունենա առաջիկայում մեր  աշխատաշուկայի ձևավորման գործում»:

Բրիտանական խորհրդի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Վիկի Թիփթոնը, ներկայացնելով Երևանի ինֆորմատիկայի պետական և Բրեդֆորդի քոլեջների միջև ձևավորված համագործակցությունը, նշեց, որ հանդիպումներ են կազմակերպվել քոլեջների կոլեկտիվների, ծնողների և ուսանողության հետ: Արդյունքները գոհացուցիչ են և հիմք են ստեղծում, որ այս ծրագիրը պիլոտայինից տեղափոխվի  ներդրման փուլ` ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ:

Քննարկելով առաջիկա երեք տարվա ծրագրերը, որոնք բխելու են միջին մասնագիտական կրթության ոլորտի գերակայություններից` նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն առաջարկեց աջակցել հաստատությունների միջև միասնական ընդհանուր համացանցի ձևավորմանը, որը հնարավորություն կտա մասնագիտական շփումների, փորձի փոխանակման և գործատու-սովորող կապի ապահովման համար:

Նախարարի տեղակալը,  հաշվի  առնելով նախորդ ծրագրի արդյունքները, առաջարկեց դիտարկել համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության և սպասարկման ոլորտի մասնագետների  պատրաստման գործընթացում` այդ համատեքստում կարևորելով միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծման ուղղությամբ խորհրդատվական աջակցության տրամադրումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն