Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան. «Մոմիկի ստեղծած և դարերի մարտահրավերները հաղթահարած կոթողները ձեզ համար պետք է օրինակ լինեն»

Փետրվար 16, 2010թ. 18:04

vivacellՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հետևողական լինել փորձի փոխանակման միջոցով արդյունավետ կառավարման գաղտնիքները երիտասարդներին ներկայացնելու հարցում: Ուսանողության հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի  հերթական հանդիպումը կայացել է «Գլաձոր» կառավարման համալսարանում:

Գործնական հարթության վրա ձեռքբերումներ արձանագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձն այդ առումով կարևոր է նաև այս բուհի համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում ստանձնած պարտավորությունների շրջանակներում հասարակությանը ծառայություն մատուցելով: Տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում կրթությանն աջակցությունը:

«Եթե ձեզ հաջողվի ճիշտ վերլուծել տնտեսության մեջ գործունեություն ծավալող ընկերությունների հաջողության գաղտնիքը, ապա կարող եք3 վստահ լինել, որ բուհում ստացած տեսական գիտելիքը գործնականում կարող եք կիրառել հեշտությամբ: Գլաձորի համալսարանի տաղանդավոր շրջանավարտ Մոմիկի ստեղծած և դարերի մարտահրավերները հաղթահարած կոթողները Ձեզ համար պետք է օրինակ լինեն ապագայի մնայուն արժեքներ կերտելու հարցում: Իսկ մենք միշտ ձեր կողքին կլինենք` պատրաստ օգնելու ձեր գործի վարպետներ դառնալու հարցում»,- ուսանողներին վստահեցրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քննարկման մասնակիցները հստակ պատկերացում կազմեցին կառավարման կարևոր հմտությունների` ժամանակի ճիշտ տնօրինման, թիմային աշխատանքի կազմակերպման և արդյունքների վերլուծության մասին:

Դասախոսության վերջում «Գլաձոր» համալսարանի կողմից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պարգևատրվեց համալսարանի  «Ոսկե հուշամեդալով»` հայրենանվեր գործունեության համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն