Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյան. «Տարածաշրջանային իրադրությունը մեզ ստիպում է լինել միասնական»

Փետրվար 16, 2010թ. 18:37

ekm-2010-02-16-bԻնչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, այսօր տեղի է ունեցել    ՀՀ Երկրապահ կամավորականների միության 8-րդ համագումարը: Բացման արարողությունից, նախագահության ու հանձնաժողովների անդամների ընտրության օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով ելույթ ունեցավ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ մարտական ընկերներին հանդիպելն իր համար մեծագույն պատիվ է: «Մենք բոլորս մեր նորօրյա պատմության կերտման ճանապարհին մեզ դրսևորեցինք լիարժեքորեն` առաջնորդվելով խոսքը գործի վերածելու գաղափարով: Կողք կողքի անցնելով այդ ճանապարհը, պետք է մշտապես գնահատենք մարտական ընկերությունը: Տարածաշրջանային իրադրությունը մեզ ստիպում է լինել միասնական: Միասին կանգնած ենք եղել մեր պետության կազմավորման ակունքներում, միասին էլ պետք է հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները և պայքարենք հետագա առաջընթացի ու զարգացման համար»,- ասել է Պաշտպանության նախարարը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն