Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ծաղիկներ՝ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին

Փետրվար 16, 2010թ. 18:53

Փետրվարի 16-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է ՍտեփանակերտիArtur Mkrdchian_Web քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին, նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Միջոցառման մասնակիցները՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախյան կառույցի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ և հարազատներ, խոնարհվելով վաղամեռիկ կուսակցական ու քաղաքական գործչի անմոռաց հիշատակի առջև,  ծաղիկներ դրեցին նրա շիրմաքարին։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն