Թուրքերին վիճակված է ճամպրուկներն առած աշխարհի այս անկյունից այն անկյունը նետվել
Ինչպես հայտնի է, Շվեդական խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում քվեարկության է դնելու Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։
Թուրք խորհրդարանականներին վիճակված է ճամպրուկներն առած աշխարհի այս անկյունից այն անկյունը նետվել` կասեցնելու Հայոց Ցեղասպանության ճանաչման մեծ թափ ստացած գործընթացը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատվիրակությունն այսօր Շվեդիայում է: Հիմա էլ թուրքերն սկսել են շվեդների վրա մատ թափ տալ ու սպառնալ, թե բանաձևը ընդունվելու պարագայում լուրջ դժվարություններ կառաջանան թուրք-շվեդական հարաբերություններում: Սա թուրքական հայտնի հնարքն է, որ կիրառվում է տարիներ շարունակ: Ի դեպ այս «սպառնալիքը» վերջերս ստացել է մի նոր երանգ. թուրքերը շատ լավ հասկանալով, որ Եվրոպան շահագրգռված է հայ-թուրքական հարբերությունների կագավորմամբ, հիմա էլ իբրև սպառնալիք հայտարարում են. «Եթե Ցեղասպանությունը ճանաչեք` հայ-թուրքական հարաբերությունները կվնասվեն»: Հարց է առաջանում, իսկ մի՞թե կան նման հարաբերություններ, որ Ցեղասպանության ճանաչմամբ պետք է վտանգվեն: Ի վերջո, չէ՞ որ այդ հարաբերություններ կոչվածը խաթարվել է հենց Թուրքիայի կողմից հայության նկատմամբ իրականացված սարսափելի ոճիրի` Հայոց Ցեղասպանության հետևանքով: Այնպես որ, զուր են Թուրքիայի կողմից Եվրոպային հիմարացնելու ճիգերը:
ArmAr.am












