Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի ռեժիմը
Փետրվար 17, 2010թ. 10:49
Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը ԼՂՀ պաշտպանական բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ: Ադրբեջանական կողմը գնդակոծել է Պաշտպանական բանակի դիրքերը Հորադիզի, Լեվոնարխի, Ջրաբերդի, Թալիշի ուղղություններում:
Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Այս մասին, ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին հայտնեցին ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից:
ArmAr.am












