Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքերը փորձում են քաղաքական երանգ հաղորդել Եվա Ռիվասի երգին

Փետրվար 17, 2010թ. 11:18

f22bf77c-192a-44be-9c39-eb65258f6cb4-444x333Թուրքական լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ հրապարակել այն մասին, թե «Եվրատեսիլ» 55-րդ միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երգում կան ձևակերպումներ, որ  ակնարկում են Հայոց ցեղասպանությունը:

Մասնավորապես «Sabah» թերթը, վկայաբերելով Մոլդովան ներկայացնող երգչի երգի բառերը գրած կոմպոզիտոր Յաքուփ Մութլուի դիտարկումները, գրում է, թե, օրինակ, երգի առաջին տունն ինչպիսի ակնարկներ է պարունակում: Այսպես`

«Տարիներ առաջ, երբ ես փոքրիկ երեխա էի,

Մայրս ինձ ասաց, «Պետք է իմանաս, որ մեր աշխարհը անողորմ է ու դաժան:

Սակայն դու քո ճանապարհը կարող ես գտնել

Շոգի և սառնամանիքի միջով անցնելով»:

Յաքուփ Մութլուի դիտարկմամբ` նշված խոսքերն ակնարկում են 1915թ. հայերի արտագաղթը և արտագաղթի ճանապարհին նրանց կրած զրկանքները:

Այս կերպ, ըստ էության, թուրքական մամուլը փորձում է քաղաքական երանգ տալ Եվա Ռիվասի երգին` նպատակադրվելով վարկաբեկել Հայաստանի անունը համաեվրոպական երգի մրցույթի հեղինակավոր բեմում: Անկասկած, դա էժանագին հնարք է` հակադարձելու օրըստօրե իր աշխարհագրությունն ընդլայնող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն