Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ

«Բանակցային գործընթացը պետք է սկսվի ու կառուցվի նոր հիմքի վրա»

Փետրվար 17, 2010թ. 14:00

David BabayanArmAr.am էլեկտրոնային օրաթերթի  զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, ինչպես եք վերաբերվում Արդբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի օրերս արած այն հայտարարությանը, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում պետք է դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Իսկ մինչ այդ նրանք այլ երգ էին երգում…

-Ադրբեջանն իր հայտարարություններում ամեն անգամ հակասում է ինքն իրեն։ Մամեդյարովը մի կողմից հայտարարում է, որ ընդունում է Մադրիդյան նորացված  առաջարկները, մյուս կողմից հայտարարում է, որ Արցախի կարգավիճակը տեսնում է միայն Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության կարգավիճակով, համայնքների միջև գոյություն ունեցող ինչ- որ կառույցում։ Նման հայտարարություն անելուց հետո խոսել Մադրիդյան նորացված առաջարկների մասին, ուղղակի անիմաստ է։ Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը որևէ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում և, դժբախտաբար, կարող եմ արձանագրել, որ մոտակա ժամանակահատվածում չի էլ ցուցաբերելու։

-Կարծիքներ են շրջանառվում, որ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակում նորն այն է, որ արցախյան կողմն այսուհետև ներգրավվելու է բանակցային գործընթացում։

-Այդ դրույթը բանակցային գործընթացի հիմքում է ընկած. առանց Արցախի Հանրապետության մասնակցության՝ անհնար է կարգավորել Արցախի խնդիրը։ Սակայն, այդ մասնակցությունը չպետք է լինի սոսկ մասնակցություն ։ Այսինքն՝ մենք պետք է մասնակցենք ոչ թե արդեն իսկ թուլացող  բանակցություններին, երբ արդեն իսկ բազմաթիվ փաստաթղթեր են մշակվել, որոշումներ կայացվել,

գործընթացը մեր մասնակվությունը պետք է այլ՝ հենց սկզբից. սկսած հանդիպումներից, խնդիրների քննարկումներից, վերջացրած՝ փաստաթղթերի մշակումից։

– Ասել է, թե Արցախի Հանրապետությունը կներգրավվի բանակցություններում այն դեպքում, եթե դրանք վերսկսվեն նոր էջից:

– Այո՝ բանակցային գործընթացը պետք է սկսվի ու կառուցվի նոր հիմքի վրա, հիմք, որը դրվել է դեռևս 1994թվականին։

– Արտահայտվում է մեկ այլ տեսակետ ևս, համաձայն որի՝ այս փուլում  արցախյան կողմին բանակցություններում ներգրավելու Մինսկի խմբի հիմնական ցանկությունը բխում է հետևյալից. համանախագահները շատ լավ գիտակցում են, որ առանց Արցախի համաձայնության` վերջնական փաստաթուղթը իրավական ուժ չի կարող ստանալ։ Ուստի, այս փուլում Արցախի ներգրավումը բանակցություններին կկրի զուտ ձևական բնույթ:

-Չեմ կարծում, որ նման մոտեցումը կարող է արդարացնել իրենի։ Դա Ադրբեջանի քաղաքակնությունն ու ցանկությունն է, որն անշուշտ իրատեսական չէ։ Ինչպես նշեցի, եթե Արցախի Հանրապետությունը ներգրավվի բանակցություններում, գործընթացը կսկսվի և կկառուցվի նոր հիմքի վրա, որն իմ կարծիքով` առավել իրատեսական է։

ArmAr.am

Դավիթ Բաբայան,  Արցախի Հանրապետություն, Արդբեջան, Մամեդյարով,  Մադրիդյան նորացված առաջարկներ, Մինսկի խումբ, բանակցություններ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն