Գրիպի համաճարակ՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակի զինծառայող Ի. Ալիևը մահացել է խոզագրիպի պատվաստումից
Փետրվարի սկզբի առատ ձյան և ջերմաստիճանի անկման պատճատռով ադրբեջանական բանակում կտրուկ ավելացել են գրիպի և թոքաբորբի դեպքերը: Հատկապես անբարենպաստ պայմաններում են հայտնվել առաջավոր գծին մոտ տեղակայված զորամասերը, որտեղ, առանց այն էլ ընդհատումներով տրվող ջեռուցումը, էլ ավելի է վատացել:
Փետրվարի առաջին տասնօրյակում զորամասերից մեկում գրիպից երկու զինծառայող է մահացել: Չնայած ձեռնարկվող միջոցներին՝ զորամասերի հրամանատարները չեն կարողանում կանխել հիվանդությունների տարածումը: Իրավիճակը բարդանում է նաև A/H1N1 (խոզագրիպ) վիրուսի պատվաստումների պատճառով: Շատ զինվորների առողջության վրա պատվաստանյութը բացասաբար է անդրադառնում: Փետրվարի 9-ին ադրբեջանական բանակի զինծառայող Ի. Ալիևը մահացել է խոզագրիպի պատվաստումից:
ArmAr.am












