Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու Թուրքական նախագիծը ձախողվեց
ArmAr.am-ը ներկայացնում է մի հատված Թուրքիայի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Ռոֆշան Իբրահիմովի` REGNUM գործակալությանը տված հարցազրույցից.
-Ինչպիսին եք տեսնում հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը:
-Կարծում եմ, որ Թուրքիան ներկայումս գիտակցում է իր անկարողությունը Լեռնային Ղարաբաղի գրավյալ 5 շրջաններից հայկական զորքերի դուրսբերման հարցում: Թուրքիայի համար պարզ է դարձել, որ Հայաստանը ինքնուրույն չի կարող լուծել այդ հարցը, որի բանալին գտնվում է ուրիշ մայրաքաղաքներում, որոնց վրա Թուրքիան ազդեցություն կամ ճնշումներ գործադրելու լծակներ չունի: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չեզոքացրեց Թուրքիայի հույսերը, որ կարող է 1915թ դեպքերը չընդունել որպես ցեղասպանություն և չընդունել Հայաստանի կողմից տարածքային պահանջները:
-ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, և պատճառ դառնալ ռուս-թուրքական դաշինքի:
Ռուսաստանն ու Թուրքիան հիմա էլ սերտորեն համագործակցում են, բայց չմոռանանք, որ Ռուսաստանն այն երկրներից է, որի խորհրդարանը` Պետդուման, ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը: Նույնը վերաբերում է Ֆրանսիային: Այնպես որ, չեմ կարծում, թե ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը պատճառ դառնա ինչ-որ հակաամերիկյան դաշինքների առաջացման:












