Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Հայերի կառուցածի հաշվին թուրքն այսօր իրեն լավ է զգում

Փետրվար 17, 2010թ. 15:40

1915 թվականին Թուրքիայի Մարդին նահանգից  Իրաքի Մոսուլ քաղաք ձգվող երկաթգծի շինարարության վրա հազարավոր հայ երիտասարդներ են աշխատել: Երիտթուրքական իշխանությունները  ծանր պայմաններում աշխատեցնելով  հայ երիտասարդներին, այնուհետև, դաժանաբար սպանում էին նրանց: Նաև այս կերպ ի կատար էր ածվում  հայությանն իր բնօրրանում ոչնչացնելու ցեղասպան ծրագիրը:

Եվ ահա այսօր վերաբացվել է Իրաք-Թուրքիա սույն երկաթգիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը: Գործակալության փոխանցմամբ, Իրաքի Մոսուլ քաղաքից Թուրքիայի Մարդին նահանգ մտած ուղևորատար գնացքը դիմավորել են  ցնծությամբ:

Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի վարչական ղեկավար Յուջել Գեմիջին   դիմավորելով իր շրջան մտած գնացքը ասել է.«Երկաթուղային հաղորդակցությունը ավելի կամրապնդի Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սոցիալ-տնտեսական կապերը»։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն