Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախյան հիմնահարցի լուծմամբ հարևան Իրանը շահագրգիռ կողմ է

Փետրվար 17, 2010թ. 16:55

img15772_18763Իրանի դեսպան Մահմուդրեզ Սաջադին Ռուսաստանում գտնված ժամանակ ասել է, թե Իրանը դատապարտել է 2008-ի վրացական ագրեսիան, և պատրաստ է միջոցներ տրամադրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերականգնման համար: Սակայն,   նա միաժամանակ նշել է, որ այսօր  իր երկիրը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, շեշտելով, որ. «Կովկասյան տարածաշրջանում անկախ հռչակված երկրների անկախությունը ճանաչելը դեռ չի մտնում մեր հիմնական քաղաքականության մեջ»: Սաջադին հիշեցրել է, որ Իրանը չի ճանաչել նաեւ Կոսովոյի անկախությունը:

Իրանի դեսպանն իր երկրի նման դիրքորոշումը հիմնավորել է այն հանգամանքով, թե` «այդ քայլը կբերի նոր պատերազմներ եւ նոր արյունահեղություններ աշխարհում»:

Դեռ 2008-ին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին հայտարարել էր, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Իրանը հստակ դիրքորոշում դեռ չունի»: Սակայն Մոթաքին շեշտել էր, որ Թեհրանը ուշադրությամբ է հետեւում Կովկասում իրադարձությունների զարգացմանը, ուր.«Իրավիճակի սրումը հղի է ծանր հետեւանքներով»,:

Հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ վերաբերմունք ունի Կովկասյան մեկ այլ չճանաչված` Արցախի Հանրապետության հարցում հարևան Իրանը: Նկատելի է, որ այս հարցում Իրանը որոշ ակտիվություն ցուցաբերում է: Վերհիշենք, որ երկրի ղեկավարները բազմիցս են ասել, որ Իրանը  պատրաստ է արցախյան հիմնախնդրի լուծման հարցում միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ երկու երկրների հետ էլ Իրանն իրականացնում է  համատեղ ծրագրեր և շահագրգիռ է երկու երկրների միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում:

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ Բաքու կատարած այցելության ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Հասան Գաշգավին հայտարարել էր, որ արցախյան հակամարտության լուծման բանալին հենց տարածաշրջանում է, այլ ոչ հեռավոր երկրներում`  ակնարկելով ԱՄՆ ակտիվությունն այս հարցում, ինչը բնականաբար, ընդունելի չէ Իրանի համար:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն