Ադրբեջանի արտաքին պարտքը 2009-ին ավելացել է 14 տոկոսով
Փետրվար 17, 2010թ. 18:12
Ադրբեջանի ուղիղ եւ երաշխավորված արտաքին պարտքը 2009-ին ավելացել է 14 տոկոսով: 2010 թ. հունվարի 1-ի տվյալներով, պարտքը կազմում է 3 միլիարդ 421,87 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը: Նշենք, որ ուղիղ եւ երաշխավորված արտաքին պարտքի համակարգի չափաբաժին է կազմում տնտեսական ֆորումի անցկացման համար տրված վարկը, ինչպես նաեւ Միջազգային արժույթային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից ստացված վարկերը: Ի դեպ այդ պարտքի մեջ է մտնում նաեւ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով ստացված վարկերը: Ադրբեջանի պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկման համար ուղարկվել է 107,7 միլիոն դոլար:
ArmAr.am












