Թբիլիսիում քննարկվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերը
Փետրվար 17, 2010թ. 18:18
Թբիլիսիում գտնվող Եվրամիության պատվիրակությունը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է «Համագործակցության հանուն շարժունակության» համատեղ նոր ծրագրի իրագործումը: Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն, ծրագրի իրագործումը նախատեսում է օրինականորեն ԵՄ պետություններում գտնվող քաղաքացիների զբաղվածության եւ կրթության ապահովում: ԵՄ փորձագետները հայտնել են, որ ծրագրի իրականացումը նպաստելու է օրինական միգրացիայի խրախուսմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկացրել է Росбалт գործակալությունը:
ArmAr.am












