Ռուս իրավապաշտպաններին խիստ անհանգստացրել է Ստալինի վերադարձը
Փետրվար 17, 2010թ. 18:37
Ռուս իրավապաշտպաններին խիստ անհանգստացրել է այն, որ մտադրություն կա Մոսկվայում վահանակներ տեղադրել, որոնք պատմելու են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի մեջ Ստալինի դերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Մոսկվայի հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան հայտարարել է, թե ովքեր մտադիր են Մոսկվայում տեղադրել Ստալինի դիմանկարները, ձգտում են կրկնել ստալինյան շրջանի պետական ահաբեկչությունը: «Պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե Ստալինի, այլ զինվորների ու սպաների շնորհիվ»,- ասել է նա:
ArmAr.am












