Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Լարիսա Ալավերդյան.«Արցախի Հանրապետությունը նույնպիսին է, ինչպիսին էին խորհրդային 15 Հանրապետությունները»

Փետրվար 17, 2010թ. 19:30

larisa-alaverdyanԱյսօր ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է արցախա-ադրբեջանական հակամարտության խնդրի վերաբերյալ հայկական կողմի կոշտ ու կառուցողական հայտարարությունները: Բայց նաև շեշտել.«Ցանկալի է, որ այդպիսի հայտարարությունները ոչ թե զուտ հայտարարություններ լինեն, այլ խոսեն քաղաքականության վերանայման կամ փոփոխման մասին»:

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը, ընդհանրապես, լուծում չեն կարող գտնել, եթե այդ լուծումները չեն գտնում իրավական դաշտում: Իրավական փաթեթի հիմնական դրվագները մոռացության տալու հանգամանքը խոսում է ներքին քաղաքական ուժերի պասիվության ու սխալ քաղաքականության մասին», – համոզված է  Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանի  դիտարկմամբ, հարկ է, որ բոլորը, այդ թվում և միջազգային կառույցները, հստակ գիտակցեն, որ Արցախի Հանրապետությունը նույնպիսի Հանրապետություն է, ինչպիսին են նախկին Սովետական միության 15 պետությունները, որոնք կայացել են նույն ժամանակահատվածում` հստակ ձևակերպված իրավական հիմքերով, հակառակ դեպքում  հիմնախնդիրը չի կարող լուծվել:

Անդրադառնալով  Մեծ Բրիտանիայի թագավորական «Չեթըմ հաուս» ինստիտուտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Լ. Ալավերդյանը հիշեցրեց, որ «2004 թ-ին Ստրասբուրգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է փայլուն ելույթ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, բայց այն մնաց որպես ելույթ` չդառնալով քաղաքականություն»:

«Այս համգամանքը ինձ միշտ զգոն է պահում, այսինքն, եթե ես չտեսնեմ, որ ելույթից հետո գալիս է իրական բազմաշերտ քաղաքականության փոփոխություն, ես անընդհատ ունենալու եմ մտավախություն, որ սրանք զուտ ճառեր են կամ անձի համար լավ դիրք ստանալու հնարավորություն»,- բացատրեց Լ. Ալավերդյանն ու ամփոփելով իր խոսքը` հավելեց. «Մինչև Մադրիդյան սկզբունքները չփոփոխվեն Ստեփանակերտյան կամ Արցախյան սկզբունքների, ես մնալու եմ զգոն վիճակում` հետևելով, թե ինչ է նշանակում այս կամ այն դրական լիցքերով լի ելույթը»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն