Դրսից ընդգծում են սահմանի բացման միայն դրական կողմերը
ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը, ով այսօր գտնվում է Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե. «Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին»: Նա հայ լրագրողներին փորձել է համոզել հետևյալ կերպ. «Ծովափ չունեցող Հայաստանի համար փակ սահմանը բարդացնում է տնտեսության վիճակը, մեծացնում տրանսպորտային ծախսերը, սասանում մրցակցությունը: Իսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, կհանգեցնի տրանսպորտային ծախսերի, հետեւաբար նաեւ ներմուծվող ապրանքների գների նվազման, կբարձրանա բնակչության կենսամակարդակը»:
Փոխարենը ԱՄՀ ներկայացուցչը շրջանցել է այն դիտարկումները, թե ինչպիսի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ սահմանի բացումը Հայաստանի համար:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիս, ապրանքների գներ, կենսամակարդակ, Հայաստան, սահմանի բացում, տրանսպորտ












