Ադրբեջանի բանակում զինվորից փող են շորթել բուժվելու համար
Փետրվար 17, 2010թ. 20:33
Ադրբեջանցի նախկին զինվոր, Նախիջևանում ծառայած Նուշաբ Մամեդովի մայրը վերջերս մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զինվորական հոսպիտալում իր որդուն բուժելու համար իրենից 4000 դոլար են պահանջել: Բուժման ծախսը հոգալու համար նա ստիպված է եղել վաճառել սեփական բնակարանը:
Զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այս առթիվ ասել է, որ բուժման համար փող վերցնելն Ադրբեջանի բանակում լայնորեն տարածված երևույթ է: Նա բերել է 2009թ. հուլիսին զորակոչված Ագշին Իսմաիլովի օրինակը. նրա բուժման համար ծնողները մեծ գումար են վճարել զինվորական բժիշկներին, բայց բուժումն արդյունք չի տվել և Ագշինն այսօր հաշմանդամ է:
ArmAr.am












