Ադրբեջանը շարունակում է թմբկահարել Խոջալուի կեղծիքը
Փետրվարի 25-ին Ստրասբուրգի թարգմանչության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում տեղի է ունենալու «Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի եւ նրա քաղաքականության իրականացման» կոնֆերանսը, որի մասին հայտնել է Ստրասբուրգում «Ադրբեջանական Տան» ղեկավար Մուստաֆա Ալինջանը:
Վերջինս նաեւ հայտնել է, որ «Ադրբեջանական Տունը» Ստրասբուրգի համալսարանի թուրքագիտության բաժնի եւ Ստրասբուրգի թարգմանչության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ պլանավորում են անցկացնել մի շարք միջոցառումներ կապված Խոջալուի ողբերգության 18-րդ տարեդարձին:
Փետրվարի 21-ին Ստրասբուրգի ռադիոյով հեռարձակվելու է Խոջալուի ողբերգության վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիական կազմակերպությունների հետ համատեղ` անգլերենով, ֆրանսերենով եւ թուրքերենով ուղարկվելու են մոտ 6 հազար էլեկտրոնային նամակներ նվիրված Խոջալուի ողբերգությանը: Էլեկտրոնային նամակները ուղարկվելու են Եվրոպական Խորհուրդ, Եվրամիություն եւ այլ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Ավստրալիայի կառավարությունները եւ խորհրդարաններին, ինչպես նաեւ մի շարք միջազգային լրատվական միջոցներին: Իսկ փետրվարի 27-ին Ստրասբուրգի Կլեբերի անվան հրապարակում կայանալու է ցույց` նվիրված Խոջալուի ողբերգության 18 ամյակին:
ArmAr.am












