Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Բալայան. «Ադրբեջանը փորձում է խուսափել պատասխանատվությունից»

Փետրվար 17, 2010թ. 21:10

balayanՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին անդրադառնալով արցախյան հակամարտության հետևանքների վերացման հարցին, հայտարարել էր. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետք է լուծվեն նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը: Եվ իհարկե, հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառները վերացնելուն զուգահեռ: Բոլոր այդ հարցերը անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով՝ փոխադարձ համաձայնության և խաղաղ ճանապարհով»։

ՀՀ ԱԳ նախարարի այս հայտարարությունը վրդովեցրել է Ադբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովին, ով հանդես է եկել պատասխան հայտարարությամբ և առաջարկել «ցույց տալ որևէ միջազգային-իրավական ակտ, որտեղ կխոսվի այն մասին, թե երկիրը կարող է օկուպացնել սեփական տարածքը»:

Մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը, ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասել է. ««Խոսելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների` Ադրբեջանի պատկանելիության մասին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ այդ տարածքների օկուպացիայի ու դրանցում էթնիկ զտումներ իրականացնելու պատասխանատվությունից: Հետաքրքիր կլիներ, եթե ադրբեջանական կողմը ներկայացներ թեկուզ մեկ միջազգային իրավական ակտ, որը թույլ է տալիս էթնիկական զտումներ իրականացնել` դրանք արդարացնելով այն բանով, թե իբր իրականացվել են «սեփական տարածքում»։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն