Մեծ Բրիտանիայի ԱԳ-ն այսօր զրույցի է հրավիրել Իսրայելի դեսպանին
Փետրվար 18, 2010թ. 11:12
Մեծ Բրիտանիայի ԱԳ-ն այսօր զրույցի է հրավիրել իսրայելի դեսպանին պարզելու համար, թե ինչպես են «Համազ» խմբավորման առաջնորդներից մեկի սպանության գործով որոշ կասկածյալների մոտ բրիտանական անձնագրեր հայտնաբերվել:
Փաստաթղթերը եղել են կեղծ` ձևակերպված Եվրոպայից Իսրայել եկած մարդկանց անուններով: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են , որ անձնագրերի կեղծման գործով քրեական հետաքննություն են սկսում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե չկա որևէ ապացույց, որ ի երկրի հատուկ ծառայությունները կապված են Համազ խմբավորման առաջնորդներից մեկի սպանության գործի հետ:
ArmAr.am












