Արմեն Ռուստամյան.«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու ենք, որ նա օրակարգում չընդգրկի արձանագրությունների հարցը»
ՀՅԴ-ն պատրաստվում է վաղը` փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արչձանագրությունների թեմայով: Հայտնի է, որ այդ արձանագրություններն արդեն ուղարկվել են Ազգային ժողով, որոնք համաձայն ԱԺ կանոնադրության` ինքնաբերաբար ընդգրկվում են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, թե հանձնաժողովը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են, որպեսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը: «Հարկավոր է բաց քննարկումներից հետո միայն քննարկման առարկա դարձնել այդ արձանագրությունները, որը նաեւ որոշակի իմաստով կխոչընդոտի արձանագրությունների այս տեսքով վավերացմանը»:
ArmAr.am












