Դավիթ Շահնազարյան.«Ամեն ինչ գնում է Հայաստանի կողմից միակողմանի զիջումներն ընդլայնելու ուղղությամբ»
Ղարաբաղի կարգավորման գործընթացի ներկա վիճակը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի պատկերացմամբ այսպիսին է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվել է «ուշագրավ» վիճակ:
Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի եւ Իրանի միջոցով, փորձեց սկսել զուգահեռ գործընթացներ, որպեսզի հասնի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի փոփոխության: Բայց այդ փորձերը, կլինեն ապարդյուն եւ Ղարաբաղի գործընթացի հարցերը կլուծվի Վաշինգտոն-Մոսկվա հարաբերության տիրույթում»:
Նա համոզված է, որ այս տիրույթում խնդիրը կլուծվեի շատ արագ: «Բայց կրկնում եմ, բազմիցս ասել եմ, անկախ այդ գործընթացներից, ամեն ինչ գնում է Հայաստանի կողմից միակողմանի զիջումները ընդլայնելու ուղղությամբ»- հայտարարել է Դ. Շահնազարյանը:
Նա լրագրողների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը դրական է արտահայտվում Մադրիդյան առաջարկների կապակցությամբ, իսկ Հայաստանն իր վերաբերմունքը դեռ չի էլ որոշակիացրել:












