Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հայկական մանրանկարչության ցուցահանդես `Մեծ Բրիտանիայում

Փետրվար 18, 2010թ. 15:25

Exhibition in LondonՓետրվարի 17-ին Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում «Հայ մշակույթի ժառանգության ասպեկտներ» (Aspects of Armenian Cultural Heritage) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Կյանքի ծառ» (Tree of life) և «Նկարազարդ ձեռագրեր» (Illuminated Manuscripts) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպել էին «The Chiltern-Armenian» ընկերությունը և Հայ Վիքըմի գրադարանը: Ցուցահանդեսին ներկայացվել էին հայկական մանրանկարների ավելի քան 115 լուսանկարներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, «The Chiltern-Armenia» ընկերության նախագահ տկն. Օդեթ Բազիլը, Հայ Վիքըմի փոխքաղաքապետ Մուհամեդ Աբդուլ Քարիմը, Քաղաքների քույրացման ասոցիացիայի նախագահ Էրոլ Բեյքրը, տեղական մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` տեղացի գրասերներ և արվեստասերներ:

Բացելով ցուցահանդեսը` դեսպան Գաբրիելյանը նշել է, որ այն Հայ Վիքըմում իրականացվող հերթական մշակութային միջոցառումն է, որ ներկայացնում է Հայաստանը և տեղի է ունենում այս քաղաքի և Հայաստանի Իջևան և Դիլիջան քաղաքների քույրացման` 2006թ. դեկտեմբերին սկիզբ առած գործընթացի շրջանակում: Նա հույս է հայտնել, որ միմյանց մշակույթին ծանոթանալու հնարավորություններ տվող այս միջոցառումները ոչ միայն կհանգեցնեն մոտ ապագայում քույրացման պայմանագրերի ստորագրմանը, այլև կակտիվացնեն Հայաստանի և Միացյալ Թագավորության շրջանների միջև համագործակցությունը: Դեսպանը բարձր է գնահատել Չիլթերնի փոքրաթիվ հայ համայնքի` այս ուղղությամբ իրականացվող ակտիվ գործունեությունը և Հայ Վիքըմ քաղաքի տեղական իշխանությունների մշտական աջակցությունը կազմակերպությանն ու Հայաստանի դեսպանության նախաձեռնություններին:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև փետրվարի 28-ը:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն