Արհեստական երկիր Ադրբեջանում` արհեստական լեզու
Ոլանջոյի հայրենիքը Ազերբայջանն է
Ադրբեջանցի ուսուցիչ-լեզվաբան Նիյամեդդին Քեբիրովն ստեղծել է նոր արհեստական լեզու, որ կոչվում է ոլանջո: Նրա խոսքերով, էսպերանտոյի նմանողությամբ ստեղծված այս լեզուն ներառում է աշխարհի 6 հազար ժողովուրդների և էթնիկ խմբերի լեզուներ և բաղկացած է լատինական այբուբենի և կիրիլիցայի 26 տառից: Քերականությունը նույնպես խառն է:
Եթե էսպերանտոյի հեղինակը` լեհ բժիշկ Լյուդվիգ Զամենհոֆը, օգտագործել էր լատիներենը, անգլերենը, գերմաներենը և ֆրանսերենը, ապա ադրբեջանցի «գիտնականը» ուղղել է Զամենհոֆի սխալը և ամենամեծ բացթողումը. իր խառնալեզվի մեջ նա, բացի մի քանի այլ լեզուներից, ներառել է նաև «ադրբեջաներենը»:
Զամենհոֆը էսպերանտոյի մեջ տեսնում էր ոչ միայն լեզու` որպես հաղորդակցության տեխնիկական միջոց, այլև ամենասկզբից նա դրա հետ կապում էր եղբայրության և ազգերի խաղաղ գոյատևման գաղափարները:
Մինչդեռ Ադրբեջանն ու այդ գաղափարները բացարձակապես անհամատեղելի են: Ոչ միայն այդ երկրի ներսում ազգությունները լեզու չեն գտնում միմյանց հետ, այլև պետությունն ինքն իր հարևանների հետ բարեկամական տրամադրվածության նշույլ անգամ չի ցուցաբերում: Ավելին` օր օրի ավելացնում է ախորժակը` «իր պատմության մեջ» կուլ տալ մյուս ժողովուրդների նվաճումները, մինչև իսկ պատմությունն ու առասպելաբանությունը: Իսկ տարածքների նկատմամբ նկրտումներն արդեն ոչ ոքի չեն զարմացնում (Արևմտյան Ադրբեջան` Հայաստան, Հարավային Ադրբեջան` Իրան):
Արհեստական լեզվի հեղինակն ասել է, որ ի տարբերություն էսպերանտոյի, այս լեզուն ավելի բարդ է, և նրանում յուրաքանչյուր ժողովուրդ կարող է իրեն ծանոթ բառեր գտնել:
Ճիշտ և ճիշտ «Ադրբեջան պետության» և պատմության նման` այստեղից-այնտեղից թռցրած:
Դժվար է ասել, թե «գիտնականն» ինչ նպատակով է դիմել այդ քայլին` հանուն ճանաչման և համբավի՞, թե՞ այնուամենայնիվ, նա դեռ հույս ուներ արհեստական լեզվի ստեղծմամբ ազատվել թուրք-թաթարական իրենց արմատներից մնացած կիսատ-պռատությունից: Գուցե հարկ լինի նաև որպես նոր լեզվի մայրենիք` Ադրբեջանը վերանվանել «Ոլանջիա»: Սա արդեն «ոլանջագետների» իմանալու բանն է:
ArmAr.am












