Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Նազարբաևը պատրաստ է աջակցել արցախյան հակամարտության կարգավորմանը

Փետրվար 18, 2010թ. 17:12

Farmanian-150x150«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Ելնելով այդ հանգամանքից՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրները, դրանց առաջնորդները մշտապես պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերելու Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնորդ, ով նաեւ քաջատեղյակ է հիմնախնդրի պատմությանը, արտգործնախարար Սաուդաբաեւի միջոցով իր բարի կամքն ու պատրաստակամությունն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում իր նպաստը բերելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, թե Կանատ Սաուդաբաեւը Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է հանձնել Ղազախստանի ղեկավարի առաջարկները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն