Թուրքիան խուճապահար է
Փետրվար 18, 2010թ. 19:02
Թուրքիայի իշխանական վերնախավում ակնհայտ է խուճապը` պայմանավորված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկմամբ:
«ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ոչ մի լավ բան չի խոստանում, ինչպես նաեւ խանգարում է Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,-«սպառնում» է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ քննարկումը սպասվում է մարտի 4-ին. այս պահին ուժերի հարաբերակցությունը խոսում է բանաձևի ընդունման օգտին:
ArmAr.am












