Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Հայաստանը կստանա՞ ստորագրված միջազգային համաձայնագիրը հետ կանչելու հնարավորություն

Փետրվար 19, 2010թ. 12:50

3-6.3.1 naՄիջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քառօրյայի օրակարգ ընդգրկվող հարց։ Դա նշանակում է, որ երկուշաբթի սկսվող խորհրդարանական քառօրյայում պատգամավորները կքննարկեն կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։

Այս օրինագծի քննարկումը նման հրատապությամբ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլով։ Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է օրենքը փոփոխել այնպես, որպեսզի Հայաստանն ունենա ստորագրված միջազգային համաձայնագիրը հետ կանչելու հնարավորություն։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն