Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար. Եվրոպան Լեռնային Ղարաբաղի հարցում չունի իր ձայնը

Փետրվար 19, 2010թ. 13:41

_1213451_attali_dumas150Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպան չունի նույն դերը, ինչ ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ.նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման:

«Կարևոր կլիներ լսել Եվրոպայի ձայնը, եթե Եվրոպան կարողանար ավելի բարձր հայտարարել իր մասին և հանդես գար միասնական դիրքերից: Ներկայումս Եվրոպան չունի այդպիսի ձայն, քանի որ առաջատար խաղացողներն են ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: Եվրոպայի համար տեղ չկա: Բացառություն կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` մի քանի ամիս առաջ արված նախաձեռնությունը: Բայ դա ինստիտուցիոնալ ուժ չէ: Եթե մենք չունենանք դա, Եվրոպայի ձայնն այդպես էլ ոչ ոք չի լսի», – հայտարարել է Դյուման:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն