Ներսես Նազարյանը շատ է ուզում ոստիկանապետ դառնալ, բայց…
Լուրեր են շրջանառվում, թե ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շուտով պետք է պաշտոնանկ արվի, և նրա փոխարեն ոստիկանապետ պետք է նշանակվի ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Լրագրողների հարցմանն ի պատասխան, Ն. Նազարյանն ասել է.« Ես չեմ ուզում ցույց տալ, թե տհաճ է, երբ խոսում են իմ նախարար դառնալու մասին, բոլորովին էլ տհաճ չէ, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը: Ես չեմ գտնում, որ արժանիքներ չունեմ առաջ գնալու, բայց եթե այսօր նշանակվել է նախարար, ուրեմն` երկրի ղեկավարն ավելի բարձր է գնահատել նրա արժանիքները»:
Նա իր ոստիկանապետ դառնալու ցանկություններն արդարացրել է այս կերպ` ոստիկանության բոլոր աշխատակիցների մեջ էլ ցանկություն կա դառնալ ոստիկանապետ, ինչպես յուրքանաչյուր բաժանմունքի պետ ցանկություն ունի բաժնի պետ դառնալ, այնպես էլ վարչության պետերը, այդ թվում և ինքը, սակայն, կա մի բան, որն ըստ Նազարյանի, հարկ է հաշվի առնել. « Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրա կարիքն իրականում լինի: Եթե նախարարը երկար տարիներ աշխատում է, սակայն ոլորտում կա բարեփոխումների կարիք, լճացված վիճակ է, կարելի է խոսել նրա պաշտոնանկության մասին: Սակայն այսօր, փառք Աստծո, մթնոլորտը համակագում շատ նորմալ է, վերջին երկու տարիներին էլ շփումն ավելի բարձր հիմքների վրա է դրվել, և բարոյապես նորմալ չի նման բաների մասին խոսելը»,- ասաց Նազարյանը:
ArmAr.am












