ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը լսեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցը քննարկելու ընթացակարգը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն առաջարկեց դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի առանց հանձնաժողովում հարցը քննարկելու այն չմտնի օրակարագ:
Կանոնակարգ-օրենքով ԱԺ նախագահը ցանկացած պահի կարող է քննարկման ներկայացնել այն հարցը, որի համար պարտադիր չէ հանձնաժողովի եզրակացությունը:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց Ռուստամյանի առաջարկին:
Ստեղծել 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը կմշակի հանձնաժողովում հարցի քննարկման ընթացակարգը: Այս հանձնաժողովը առաջիկայում կորոշի` ինչ ձևաչափով քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները:
Այսօր երեկոյան Ազգային ժողովի նախագահի ղեկավարությամբ կայանալիք աշխատանքային խորհրդակցության ժամանակ արդեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկելու է Ազգային ժողովում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկում չկազմակերպել մինչև հանձնաժողովը եզրակացություն չներկայացնի:
ArmAr.am












