Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Դանիա. ԵԽ-ի նստաշրջանում ավելի սուր կդնենք ռուս-վրացական հարաբերությունների հարցը

Փետրվար 19, 2010թ. 16:21

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին Դանիայի պատվիրակությունը պատրաստվում է օրակարգում ներառել ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Այդ մասին Վրաստանի խորհրդարանում  տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դանիայի պատվիրակության ղեկավար Մայք Աստրուպ Ջենսենը: Վերջինս ասել է.«Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի: Միջազգային հանրությունը հետաքրքրված է այդ հարցի լուծմամբ: Եվ մեր այցը Վրաստան նպաստելու է, որպեսզի մենք մոտ ապագայում Եվրոպայի խորհրդի նստաշրջանին ավելի սուր դնենք ռուս-վրացական հարաբերությունների հարցը»,- հայտարարել է Ջենսենը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակությունը քառօրյա այցը Թբիլիսի սկսվել էր փետրվարի 15-ին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն