Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Քստմնելի հանցագործը հարևան երկրում ոչ թե դատապարտվեց, այլ դարձավ գրեթե ազգային հերոս

Փետրվար 19, 2010թ. 17:54

6 տարի առաջ Բուդապեշտում  ոճրագործ ազերու ձեռքով կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Քստմնելի հանցագործը հարևան երկրում ոչ թե դատապարտվեց, այլ դարձավ գրեթե ազգային հերոս: Ծանոթանալով այս հանցագործության մասին ազերի պաշտոնյաների կարծիքներին` մեկ անգամ ևս համոզվում ես, որ սրանք պակաս հանցագործներ չեն, որ Սումգայիթում ու Բաքվում, ուր տեղի ունեցավ հայ բնակչության կազմակերպված սպանդը, կանգնած էին նույն այս արյունոտ կացիններով անպաշտպան զոհերի վրա հարձակվող հանցագործները:

Անար Մամեդխանով, Մեջլիսի պատգամավոր. «Ես միշտ ասում եմ Թուրքիայում սովորող մեր սպաներին. «Ղարաբաղում ձեր կարիքը կա: Նրանք (հայերը) պետք է սպանվեն Ղարբաղում, և ոչ թե այլ երկրներում»:

Զերկալո, 06.03.2004

Էլմիրա Սուլեյմանովա, Ադրբեջանի օմբուդսմեն. «Ռամիլ Սաֆարովը պետք է Ադրբեջանի երիտասարդության համար դառնա հայրենասիրության օրինակ»:

Զերկալո, 28.02.2004

Սիավուշ Նովրուզով, «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր. «Եթե հակամարտությունը չլուծվի մոտ ապագայում, ապա Բուդապեշտում պատահածի նման դեպքեր կարող են տեղի ունենալ ամենուր, որտեղ կան հայեր և ադրբեջանցիներ, ներառյալ Եվրոպայի խորհուրդը:

Զերկալո, 27.02.2004

Աղշին Մեհդիև, Դեսպան, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ. «Հայերին խորհուրդ չեմ տալիս հանգիստ քնել, մինչև Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել: Բուդապեշտում պատահածի նման դեպքերը չեն կարող բացառվել»:

Զերկալո, 23.02.2004

Զարդուշտ Ալիզադե, քաղաքագետ. «… Մենք պետք է ընդունենք, որ Ռամիլ Սաֆարովը հանցանք է գործել, և դրա համար նա պետք է պատժվի: Հակառակ դեպքում, ադրբեջանցի սպան կհերոսացվի»:

Զերկալո 17.03.2004

Ֆարիդա Ասկերովա, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» կանանց թևի ղեկավար. «Երիտասարդները պետք է պատրաստ լինեն սրբազան պատերազմի. Յուրաքանչյուր մայր պետք է դաաստիարակի իր որդուն հայրենիքի համար կռվելու»:

Ազեր-Պրես, 20.02.2004

Ակիֆ Նաղի, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար. «Ես պարոն Սաֆարովին շնորհում եմ ՂԱԿ պատվավոր անդամի կոչում: Նա հզոր տղա է, և կատարեց իր պարտքը այն իրավիճակում, որում հայտնվել էր»:

Ազեր-պրես, 20.02.2004

Էմին Հասանլի, «երիտասարդների լուսավորումը պահեստազորի սպաների կողմից» ՀԿ նախագահ. «Մենք պետք է ամեն գնով պաշտպանենք Ռամիլ Սաֆարովի իրավունքները: Մենք կարծում ենք, որ նա ճիշտ արեց` սպանելով հայ սպային և այս վարքագծով պաշտպանեց ազերի սպայի պատիվը»:

Ազեր-Պրես, 24.02.2004

Աղբյուրը` http://budapest.sumgait.info/


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն