«Միասին» շարժման ներկայացուցիչները ՀՀ կառավարությունում
Փետրվար 19, 2010թ. 18:15
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին։ Վարչապետը նշել է, որ այս կազմակերպությունը չափազանց կարեւոր առաքելություն ունի, այն է` աջակցել հանրապետության նախագահին եւ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումներ մեր երկրում։ «Ձեր աջակցությունը խիստ կարեւոր է, որովհետեւ մեր բարեփոխումները հաջողություն կունենան, եթե դուք անմիջականորեն ներգրավված լինեք այդ գործընթացների մեջ։
Ձեր աշխատանքը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, եւ հասարակությունը դրական է արձագանքում ձեր բոլոր նախաձեռնություններին։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այսուհետեւ նույնպես կառավարությունն աջակցելու է ձեզ՝ ձեր ծրագրերի իրականացման գործում»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
ArmAr.am












