Հայ սպաԳուրգեն Մարգարյանի գազանային սպանության կապակցությամբ իրենց վրդովմունքն արտահայտեցին ԱՄՆ կոնգրեսականները
Բուդապեշտում 6 տարի առաջ կատարված գազանային սպանության կապակցությամբ ժամանակին իրենց վրդովմունքն են արտահայտել ԱՄՆ կոնգրեսմենները: Այդ վրդովմունքը վկայությունն է քաղաքակիրթ մարդու վրա նման հանցագործության թողած ազդեցության, ինչը ոչ մի ընդհանրություն չունի սպանություն կատարած ոճրագործի ցեղակիցների մեջ դրա թողած տպավորության հետ:
Ադամ ՇԻֆ, կոնգրեսմեն, Կալիֆորնիա
«Ես ցնցված էի և վշտացած, երբ լսեցի Հունգարիայում հայ զինվորի սարսափելի սպանության մասին … Քանի դեռ մենք չգիտենք զինվորի ողբերգական մահվան մանրամասները, այս դեպքը ավելի է ամրացնում այն կարծիքը, որ Ադրբեջանը պետք է վերջացնի Ղարաբաղին վերաբերող քարոզչությունը և հասնի Ղարաբաղյան խնդրի բանակցային լուծման:
Ցավոք սրտի, վարչակազմը 4 անգամ ավելի շատ ռազմական օգնություն է խնդրել Ադրբեջանի համար, քան Հայաստանի: Իսկ հույս ունեմ, որ Կոնգրեսը կուղղի ֆինանսավորման այս անարդարությունը հանդեպ Հայաստանի` տարածաշրջանում Ամերիկայի ամենաամուր գործընկերներից մեկի:
Արմինֆո, 25.02.2004
Ֆրենկ Փալլոն, կոնգրեսմեն, Նյու-Ջերսի
«…Այս ողբերգությունը ցույց տվեց, թե Ադրբեջանի պատերազմական քարոզչությունը որքան վտանգավոր կարող է լինել ոչ միայն Ադրբեջանում, այլև տարածաշրջանում: Ժամանակն է, որ Ադրբեջանի կառավարությունը հետաձգի իր քարոզչությունը, որը ոչինչ չի անում ավելի, բացի քսենոֆոբիա և էքստրեմիզմ բորբոքելուց…»
Արմինֆո, 25.02.2004
Ջո Քոլլենբերգ, կոնգրեսմեն, Միչիգան
«… Ես խորապես վշտացած եմ Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությամբ: Այդ ողբերգությունը հարված հասցրեց «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին: Ես ակնկալում եմ ոչ այլ ինչ, քան ամբողջական հետաքննություն և արդարադատություն պատասխանատուների համար»:
Արմինֆո, 25.02.2004
Աղբյուրը` http://budapest.sumgait.info/international-response.htm
ArmAr.am












