Ղարաբաղյան հարցում Լիբանանի դիրքորոշումը չի փոխվել
Փետրվար 19, 2010թ. 19:10
Լիբանանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ալի Շամին այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Տեղեկատվության համաձայն նախարար Ալի Շամինը վերահաստատել է, որ Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, քանի որ Լիբանանը դիվանագիտական և բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ:
Նախարարը նշել է, որ Լիբանանը սատարում է հակամարտությունների միջազգային հանրության ջանքերը` ուղղված վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով և ներգրավված բոլոր կողմերի շահերին համահունչ կարգավորելուն:












