Ղազախստանն էլ ցանկություն ունի ներգրավվել ղարաբաղյան խնդրում
ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաեւի Վիեննայում հայտարարել էր, թե ԵԱՀԿ- ն մտադիր է ճանապարհային քարտեզ մշակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ:
Արձագանքելով արված հայտարարությանը Արցախի Հանրապետության նախագահի օգնական Դավիթ Բաբայանը նկատեց, որ նման քայլը չի կարող հաջողությամբ պսակվել, քանի որ Ղազախստանը չունի անհրաժեշտ ներուժ համոզելու կողմերին` համաձայնության գալ իր մշակած գործողությունների ծրագրի շուրջ:
Քաղաքագետի համոզմամբ Ղազախստանի ներգրավումը ղարաբաղյան խնդրում պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, իսկ նպատակը` Հարավային Կովկասի միջոցով Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելն է:
«Ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության միջնորդ կանգնելը լավ պատրվակ է ներգրավելու Ղազախստանին կովկասյան քաղաքականության մեջ: Իհարկե՝ նա չի կարող տրամաբանական ավարտի բերել՝ լինի դա ճանապարհային քարտեզ, թե նախաձեռնություն։ Անհնար է: Բայց այս պահի դրությամբ հիմնական շեշտը դրվում է, որ Միջին Ասիայի ամենամեծ պետությունը ինչ- որ ձեւով ներգրավվի ու փոխկապակցվի Կովկասի հետ»,- ասում է արցախցի քաղաքագետը:
ArmAr.am












