Գլխավոր » Լրահոս

Հանդիպում Զորի Բալայանի հետ

Փետրվար 19, 2010թ. 19:09

zori balayanԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն այսօր հանդիպում էր կազմակերպել հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս, «Կիլիկիա» նավի նավապետ Զորի Բալայանի հետ: Ինչպես հայտնեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, հանդիպումը կազմակերպվել է Գիրք նվիրելու օրվա, ինչպես նաև` Զ. Բալայանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

«Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք ձեր գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեությանը և մեծ ակնածանքով ենք վերաբերում Ձեզ»,- ասաց համալսարանի ուսանողուհիներից մեկն  ու շնորհավորեց Զորի Բալայանին` ծննդյան 75-ամյակի կապակցությամբ` մաղթելով ստեղծագործական բեղմնավոր ուղի ու քաջառողջություն:

Զ. Բալայանն իր խոսքում անդրադարձավ գրքի ու գրի կարևորությանը: Նա ափսոսանքով նշեց, որ հայ գրականության մեջ չեն ստեղծվել համաշխարհային արժեք ունեցող վեպեր ու վիպակներ, ու կարևորեց հատկապես հրապարակախոսության դերը:

Բազմաթիվ հրապարակումների ու գրքերի հեղինակն ընդգծեց, որ կարևոր է գրել այն, ինչ արդիական է, ինչը հետաքրքրում է հասարակությանը ու ինչը կարևոր է հասարակության համար:

Այսօր համալսարանում տեղի ունեցավ նաև Զ. Բալայանի գրքերի շնորհանդեսը: Հանդիպման վերջում բուհի ռեկտոր Ս. Զոլյանը պարգևատրեց Զ. Բալայանին համալսարանի 70-ամյակին նվիրված հուշամեդալով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն