Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը հայտնի է

Փետրվար 19, 2010թ. 19:45

3-6.3.1 naԱյսօր տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը։ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց։ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 77 հարց, միջազգային 26 պայմանագիր։

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 22-ի ԱԺ նիստում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն