Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է ընդառաջ գնալ իր «թուրք գործընկերներին»

Փետրվար 19, 2010թ. 19:40

Sechin«Ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ տեմպերով եւ մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դերը որպես կարեւոր գործընկերոջ»: Այդ մասին  Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը:

Մ. Սեչինը  հայտարարել է, որ իր Թուրքիա կտարած այցը պայմանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մայիսին Թուրքիա նախատեսված այցի նախապատրաստման հետ:

Բացի այդ, նա չի բացառել, որ «երկնագույն վառելիքի» գնի հարցում կարող են  հնարավոր  զեղչեր արվել Թուրքիայի համար: «Մեր թուրք գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը եւ կարծում եմ, որ բարեկամները պետք է մշտապես զիջեն միմյանց: Բիզնեսը պետք է մշտապես փոխշահավետ լինի»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն