Գլխավոր » Լրահոս

Քննարկել ու մերժել են Լարիսա Ալավերդյանի նամակը

Փետրվար 19, 2010թ. 19:55

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկեց  ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի նամակը, որն առաջարկում էր հանձնաժողովին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դրան առնչվող արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Սակայն հանձնաժողովականների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ առաջարկին` այն հիմնավորմամբ, որ ընթացող գործընթացներով պայմանավորված վաղաժամ է նման քայլը:

Նաև նշվել է`  նպատակահարմար է, որ  անհրաժեշտության դեպքում խորհրդարանական լսումներ կազմակերպի գլխադասային հանձնաժողովը, ուստի քվեարկությամբ մերժեց պատգամավորի առաջարկը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն